Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը խորհրդի նոր անդամ ունի: Այդ մասին ՀՀ նախագահը այսօր՝ օգոստոսի 30-ին, հրամանագիր է գրել, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետով՝ որոշում եմ.
Աշոտ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ՝ հինգ տարի ժամկետով»: