ԵՄ-ն պատրաստ է ավելացնել Ուկրաինայի ֆինանսական օգնությունը: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն` Բրյուսելում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ երկօրյա հանդիպման ավարտին:

«Ավելի քան կես միլիարդ եվրո վարկի տեսքով և 2,5 միլիոն եվրո արդեն տրամադրվել են Ուկրաինային: Մեկ միլիարդ եվրոյից ավելի վարկ կարող է տրամադրվել Ուկրաինային, եթե տեսնենք, որ ԱՄՀ-ի եզրակացությամբ Ուկրաինան այդ օգնության կարիքն ունի»,-ասել է Բարոզուն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բարոզուն նաև հայտնել է, որ հաջորդ ծրագրային մեկ միլիարդ եվրո օգնությունը ԵՄ-ն Ուկրաինային կտրամադրի միայն ԱՄՀ-ի որոշումից հետո: Սա վերաբերում է մինչև 2020 թ. Կիևին միջոցներ տրամադրելու վերաբերյալ մարտի 5-ին Եվրոպական օգնության հաստատված փաթեթին:

«1 միլիարդ եվրո գումարի վարկը Ուկրաինային կարող է տրամադրվել ԱՄՀ համապատասխան որոշումից հետո»,-ընդգծել է Բարոզուն: