Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին 60-ամյակի առիթով, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Բացի Լուկաշենկոյին հեռախոսազրույցով շնորհավորելը, ՌԴ նախագահը նրան նաև Ալեքսանդր Նևսկու շքանշան է շնորհել:
ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը փոխանցում է նաև, որ Լուկաշենկոն բազմիցս խոսել է այն մասին, որ չի նշում իր ծննդյան տարեդարձները:
«Դա ինձ համար ամենազզվելի օրն է կյանքում, քանի որ, ցավոք, այդ օրը դու մի տարով մեծանում ես»,-տարիներ առաջ ծննդյան օրվա մասին ասել է Լուկաշենկոն: