ԵՄ առաջնորդները, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված, կոչ են արել նոր պատժամիջոցներ պատրաստել Ռուսաստանի դեմ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԵՄ հայտարարության նախագիծը:
ԵՄ անդամ-երկրների ներկայացուցիչները հանդես են եկել Ռուսաստանի դեմ շտապ հետագա քայլեր նախապատրաստելու օգտին:
Նախագծի համաձայն՝ ԵՄ առաջնորդները հայտարարություն կպատրաստեն` ուղղված Եվրահանձնաժողովին և ԵՄ դիվանագիտական ծառայությանը՝ խնդրելով շտապ պատժամիջոցների նոր փաթեթ նախապատրաստել, հաղորդում է Gazeta.ru-ն: