Չինաստանում կինը 6,4 կիլոգրամ քաշով տղա երեխա է լույս աշխարհ բերել, գրում է Daily Mail-ը:

Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, Տիան անունով կինը ծննդաբերել է երեխային օգոստոսի 23-ին:

Հիվանդանոցի բժիշկների խոսքերով՝ նորածին երեխան 3 ամսական երեխայի քաշ է ունեցել: Բժիշկներն ապշել են՝ տեսնելով երեխային: