Երևանում օրեցօր զարգանում է շարժական գովազդը: Գունագեղ ավտոբուսները վաղուց հաճելիորեն զարմացնում են մեր քաղաքացիներին: Այս ոլորտում առաջատար կազմակերպություն է «Մոշն Թայն» ընկերությունը, որը ջանք չի խնայում իր գործունեության շրջանակներում քաղաքը գեղեցկացնելու հարցում: Կազմակերպության պատմության և գործունեության մասին Yerevannews.am-ը զրուցեց ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Գարիկ Կուրղինյանի հետ:
- Ե՞րբ է սկսվել կազմակերպության գործունեությունը:
- Ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, սակայն պետք է ասեմ, որ հիմնադրման գաղափարը վաղուց կար: Բավականին ժամանակ պահանջվեց, քանի որ ամեն ինչ արեցինք պրոֆեսիոնալ անձնակազմ ունենալու և հնարավորինս լավ ներկայանալու համար:
- Ինչու՞ որոշվեց Հայաստանում ունենալ մինչ այդ երբևէ չկիրառված գովազդային նոր տարբերակ:
- Մինչև 2011թ. նմանատիպ ծառայություններ մատուցվել են Հայաստանում: Սակայն հաշվի առնելով արտասահմանյան փորձը և ոլորտի զարգացման հեռանկարները՝ մենք որոշեցինք մուտք գործել արտաքին շարժական գովազդի շուկա և մատուցել բարձրորակ ծառայություններ առկա և պոտենցիալ պահանջարկը բավարարելու համար:
- Ինչպե՞ս կարողացաք կարճ ժամանակահատվածում դառնալ ոլորտի առաջատարներից մեկը:
- Շնորհիվ մեր բիզնես մոտեցմանը և պրոֆեսիոնալ աշխատակազմի՝ Մոշն Թայմ-ը կարճ ժամանակահատվածում դարձավ ոլորտի բաձարձակ առաջատարը և մինչ օրս մնում է հավատարիմ իր սկզբունքներին ինչի շնորհիվ վայելում է պատասխանատու ու վստահելի գորձընկերոջ համբավ:
- Որքանո՞վ է մենաշնորհային այս ոլորտը:
- Ոլորտը բավականին մրցակցային է, բացի առկա ընկերություններից որոնք մատուցում են նմանատիպ ծառայություններ, գոյություն ունեն ընկերություններ որոնք երբեմն ինքնուրույն են տեղադրում իրենց գովազդը հասարակական տրանսպորտի վրա: Հաշվի առնելով վերոնշյալը` կարելի է պնդել, որ այս ոլորտը ոչ միայն մենաշնորհային չէ, այլև չափազանց մրցակցային է:
- Ովքե՞ր են ձեր մրցակիցները այսօր :
- Գոյություն ունեն մի շարք ընկերություններ, որոնք առաջարկում են մեր ծառայություններին համապատասխան ծառայություններ: Կարծում եմ՝ առաջին մակարդակի մրցակիցները հենց այդ ընկերություններն են, իսկ երկրորդ մակարդակի մրցակիցները՝ բոլոր այն ընկերությունները, որոնք արտաքին գովազդի շուկայում ծառայություններ են մատուցում, ի վերջո մրցակցության երրորդ մակարդակին ենք դասում բոլոր գովազդային ընկերություններին:
- Ի՞նչ առավելություններ ունի ձեր կազմակերպությունը՝ մրցակցությունում հաղթելու համար:
- Առաջին առավելությունը պրոֆեսիոնալ թիմն է և թիմային աշխատելաոճը:
- Երկրորդ առավելությունն այն է, որ կազմակերպությունը միշտ պարտականությունները կատարում է ճիշտ ժամանակին:
- Երրորդը՝ միակ ընկերությունն ենք ոլորտում, որը ունի շարժական ավտոլվացման համակարգ:
- Չորրորդը՝ ի շնորհիվ աշխատանքային երկարամյա փորձ և հմտություններ ունեցող արհեստավարժ դիզայներական խմբի` պատվիրատուների ամենաանիրական թվացող ցանկությունները դառնում են իրականություն, ի դեպ` բաձարցակ անվճար մենք եզակիներից ենք, եթե ոչ միակը, ով դիզայնը պատրաստում է անվճար:
- Հինգերորդը՝ մեր սպասարկման բաժինը լավագույններից է, եթե ոչ լավագույնը ոլորտում:
- Առավելություները քիչ չեն, բայց մենք ավելի շատ կենտրոնացած ենք դրանք զարգացնելու և հայրենական շուկայում միջազգային առաջադեմ փորձը ադապտացնելու, այլ ոչ թե այդ մասին բարձրաձայնելու վրա:
Մեր փոխարեն մեր մասին խոսում են մեր գործերը: