«Այսօր Մինսկի խմբում ԱՄՆ ներկայացուցիչ Ջ.Ուորլիքը ազեր-կոյունլուների լրատվական գործակալություններից մեկին հայտնել է,որ Ուելսում՝ սեպտեմբերի 4-5 տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, «կարող» է հադիպեն ՀՀ և ԱՀ նախագահները...Կամ Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի գրասենյակում»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Համբարյանը և ավելացրել.
«Սրանով «արևմուտքը» ցույց է տալիս, որ «խանդում» է և դժգոհ է Սոչիում տեղի ունեցած Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպումից և ցանկանում է մի այդպիսի հանդիպում կազմակերպել իր սեփական հարթակներից մեկում...Այսպիսով, հօդս են ցնդում թե՛ Արևմուտքի, թե՛ ՌԴ այն պաշտոնյաների հայտարարությունները, որ չնայած ունեցած հակասություններին` աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցող իրադարձությունների առումով, ՌԴ-ն և «Արևմուտքը» համագործակցում են ԼՂ կոնֆլիկտի լուծման հարցում...Երկուստեք «նախանձը» մի կողմից Մոսկվայի, մյուս կողմից՝ Վաշինգտոնի և Բրյուսելի միջև, կարող է մեծ արհավիրքների պատճառ դառնալ տարածաշրջանի համար...Դա շատ լավ երևաց այս տարվա հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին, երբ տեղի ունեցավ իրավիճակի սրում հայ-ազերիական շփման գծի երկայնքով՝ Արցախում և ՀՀ սահմաններում... Էլի էին հանդիպում կազմակերպում... Այս անգամ այն պետք է տեղի ունենար Փարիզում...և Ալիևը որոշեց այդ հանդիպումից առաջ ցույց տալ բոլորին թուրք-օղուզների ՈՒԺԸ և ՎՃՌԱԿԱՆՒԹՅՈՒՆԸ: Սակայն ազերիները խայտառակ պարտվեցին, Փարիզի հանդիպումը ձախողվեց, իսկ Վ.Վ.Պուտինը ստանձնեց «խաղաղության աղավնու» դերը... Հիմա «Եվրոպան» պահանջում է իրենը, որ հաշիվը դառնա 1-1...
Հ.Գ.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահների հանդիպումից կամ տարածաշրջան ժամանող պատվիրակություններից առաջ ազեր-կոյունլուները միշտ սրում են իրավիճակը շփման գծում, մեր բանակը պետք է շատ զգոն լինի և կանխի ամեն տեսակի ոտնձգություններ՝ մեծ վնասներ պատճառելով հակառակորդին, որպեսզի Ալիևը այս անգամ էլ վազեվազ գնա «նոր» միջնորդների մոտ ու բողոքվի մեզանից և իր բախտից, ինչպես դա արեց Սոչիում...»:


