Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին այցելել են Ստեփանակերտի «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ և ծանոթացել հիմնարկի աշխատանքներին:
Նախագահները եղել են «Սարտիս» իտալական ֆիրմայի կողմից հիմնադրված «Գրեյթ փարթներշիփ» ընկերության նորաբաց կարի արտադրամասում, որը կունենա ավելի քան 450 աշխատատեղ:

Նախագահ Սահակյանը կարևորել է նման արտադրության հիմնադրումը՝ նշելով, որ այն հանդիսանում է միջազգային համագործակցության հաջողված օրինակ և թույլ կտա որակյալ արտադրանք հանել թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկա:


Նախագահներին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: