Թուրքիայում հայերի ցեղասպանության մասին ֆիլմ է ցուցադրվել Վենետիկի 71-րդ կինոփառատոնի շրջանակներում օգոստոսի 31-ին հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ֆիլմը մի քանի երկրների համատեղ աշխատանքն է, այդ թվում Ռուսաստանի: Ռուսաստանի կողմից ֆիլմի պրոդյուսերներ են եղել Ռուբեն Դիշդիշյանն ու Արամ Մովսիսյանը:
Թուրքական ծագում ունեցող գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» (The Cut) ֆիլմը, որը նկարահանվել է ռուս պրոդյուսերների մասնակցությամբ, պատմում է 1915-ի Հայոց ցեղասպանության հետևանքների մասին: Գլխավոր հերոսը հայկական գյուղի երիտասարդ բնակիչ է, որը հրաշքով կենդանի է մնացել կոտորածների ժամանակ, և տեղեկանալով, որ իր երկու քույրերը կենդանի են մնացել, ողջ աշխարհում սկսում է նրանց փնտրել:
Վենետիկի 71-րդ կինոփառատոնը այս օրերին տեղի է ունենում Իտալիայում եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 6-ը: