2014թ-ին Հայաստանի10 դպրոցներում ազգագրական երգերի ու պարերի դասավանդման պիլոտային ծրագիր կիրականացվի կրթության ու գիտության նախարարի հրամանով: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
«Ծրագրի նպատակը երեխաներին ազգային մշակույթին մոտեցնելն է, ծրագիրը նաև լուծում է հայկական ինքնության պահպանման խնդիրը», - նշեց Նարինե Հովհաննիսյանը: Նա նաև հավելեց, որ տվյալ գաղափարը հասարակության և մանկավարժների շրջանում մեծ խանդավառություն է առաջացրել: Պիլոտային ծրագիրն իրականացնող 10 դպրոցների թվում են Աբովյան քաղաքի թիվ 5 դպրոցը, Արմավիրի հիմանական դպրոցը և Երևանի 8 դպրոցներ: Ազգագրական պարերի և երգերի ուսուցումը կանցկացվի 5-7-րդ դասարաններում, հաղորդեց Նարինե Հովհաննիսյանը:


