«Այս տարի սեպտեմբերի մեկին Հայաստանյան դպրոցները կհյուրընկալեն 40 հազար առաջին դասարանցի, հենց այդքան «Այբբենարան» և «Մաթեմատիկա» դասագրքեր են հրատարակված, որոնք կնվիրվեն նրանց»: Այս մասին այսօր լրագրողների հեը զրույցում հայտնեց Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
ԿԳՆ պաշտոնյան վստահեցրեց նաև, որ ոչ մի դպրոց չի փակվելու և ոչ էլ նախատեսված է դպրոցների միավորում, թեև հնարավոր է՝ դասարանների միավորում լինի՝ աշակերտների թվի քիչ լինելու պատճառով:
Անդրադառնալով աշխատավարձերի խնդրին՝ Նարինե Հովհաննիսյանն ասաց. «Նախարարը խոստացել է, որ ուսուցիչների աշխատավարձը վերանայվելու է»։


