Գերմանիան քուրդ զինյալներին կուղարկի ինքնաձիգներ, նռնակներ, հակատանկային համակարգեր և զրահապատ տրանսպորտային միջոցներ: Գերմանական իշխանությունները որոշել են զինել 4.000 քրդերին, որոնք պայքարում են Իրաքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այս մասին գրում է BBC News-ը:


ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ևս զինել են Իրաքի քրդերին:
Զենքերն օդային ճանապարհով հասցվելու են Բաղդադ, ապա Իրբիլ, որը քրդերի ղեկավարության տակ գտնվող Իրաքի հյուսիսային հատվածում է: