Երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցին հայտնի է դարձել,որ մայիսի 5 ին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններում`հայ հեղափոխական դաշնակցության համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը : Դա, սակայն, այն պարագայում, եթե միասնական ցուցակի շուրջ բանակցությունները վերջնականապես տապալվեն: Այս օրերին քննարկվում է նաև` մինչև ընտրությունները հետընտրական դաշինքի մասին հայտարարություն անելու հնարավորությունը: