Մեծ Բրիտանիայի բնակչուհի 63-ամյա Գլինիս Բարնեթը, ով 2 տարի առաջ կորցրել է սիրելի ամուսնուն, երկար ժամանակ չի կարողացել համակերպվել ողբերգության հետ։ Բայց շուտով կինը գտել է կորստին դիմանալու միջոց։ Նա որոշել է հանգուցյալ ամուսնուն «վերածել» ադամանդի՝ միշտ իր հետ պահելու համար, գրում է Вести-ն։
«Ես չգիտեի՝ ինչ անել։ Ջոնի մոխրով տարան դրված էր իմ անկողնու մոտ գրեթե 1.5 տարի։ Վերջապես ես որոշեցի հրաժեշտ տալ ամուսնուս և ցրել նրա մոխիրն այգում։ Սակայն ընկերուհիս ինձ ասաց, որ կա մեկ այլ տարբերակ հանգուցյալի հիշատակը հարգելու համար»,- պատմել է Բարնեթը։
Ցանկությունն իրագործելու համար վերջինս դիմել է մի ընկերության, որը զբաղվել է մոխրից թանկարժեք իրեր պատրաստելով: Այրուց պահանջվել է միայն ուղարկել 100 գր մոխիր և վճարել 4.100 դոլար կանխավճար։