Սեպտեմբերի 1-ին, ժամը 23.35-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Երևան 158-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան 11-րդ կմ-ում (Հարժիս գյուղի հատված) «Միցուբիշի Իո» մակնիշի 19 ՍՕ 524 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից դաշտը (մոտ 3 մ), ինչի հետևանքով 1980 թ. ծնված Մ. Հ.-ը և 1995 թ. ծնված Ն. Ն.-ը տեղում մահացել են, 2014 թ. ծնված Լ. Հ.-ը մահացել է հոսպիտալացման ճանապարհին, իսկ 1988 թ. ծնված Ա. Ք.-ը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: