«Երևանում սանիտարական ոչ պատշաճ վիճակում գտնվող հողատարածքները սեփականատերերի, վարձակալների եւ կառուցապատողների կողմից մաքրելու և բարեկարգելու աշխատանքները շարունակվում են»,-այս մասին այսօր հայտնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Այդպիսի տարածքներ Երևանում հայտնաբերվել են 205 դրանցից 178-ը մաքրվել և տեսքի է բերվել 17 հողատարածքի մասով վարչական արձանագրություններ են կազմվել, մյուս՝ 11 տարածքների տնօրինողներին տարածքները մարքելու եւ բարեկարգելու համար 2-օրյա ժամկետ է տրվել:
Ըստ Տարոն Մարգարյանի նպատակը արձանագրություն կազմելը չէ, այլ տարածքները մաքուր եւ բարեկարգ պահելը: Սակայն պարտավորությունները չկատարող կամ դրանցում թերացողները, օրենքով սահմանված կարգով պետք է պատասխանատվության ենթարկվեն:
«Եթե հողատարածքի սեփականատերը կամ վարձակալը տեւական ժամանակ զգուշացումներից և անգամ արձանագրության կազմումից հետո շարունակում է անբարեկարգ թողնել իր հողատարածքը, ապա կրկնակի և ավելի անգամ վարչական պատասխանատվության ենթարկեք՝ մինչև խնդիրը հիմնական լուծում ստանա և տվյալ տարածքը տնօրինողը այն մշտապես պահի պատշաճ վիճակում»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: