Սեպտեմբերի 4-ին կառավարության նիստի օրակարգում կքննարկվի նաև ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը:

Համաձայն նախագծի, որը տեղադրված է կառավարության կայքում, Էդգար Փիրումյանը կազատվի բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից` հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2.1-ին կետը և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը, այսինքն սեփական դիմումի համաձայն: