Ըստ պաշտոնական տվյալների Երևանում կա 160-ից ավել ռեստորան և սրճարան: Դրանցից շատ քչերն են, որ տարբերվում են միմյանցից: Բնությանը մոտիկ լինելուն ևս, ոչ բոլորն են ձգտում: Նմանատիպ մենյուներ, նմանատիպ միջավայր, նմանատիպ սպասարկում, իսկ երբեմն մարդուն ուղղակի անհրաժեշտ են նոր բացահայտումներ և արկածներ:

Ազատվել տանջող կոշիկներից, կապանքներից և կանգնել կանաչ խոտի վրա, վայելել հրաշալի բնությունը, լինել միաժամանակ և՛ քաղաքի ներսում, և՛ քաղաքից դուրս, և՛ կենդանաբանական այգում, և՛ բարձրակարգ ռեստորանում: Կարծում եք անիրկա՞ն է. այս բոլորը արդեն իսկ գոյություն ունի մի համակարգի մեջ: «Jambo Exotic Park & Restaurant»-ը հնարավոր է դարձրել լինել այս բոլոր վայրերում միաժամանակ: 

«Jambo Exotic Park & Restaurant»-ը հիանալի վայր է Ձեր ընտանիքի, հարազատների և ընկերների հետ ժամանց անցկացնելու համար: Եվ բացի հաճախորդների հանգիստն ու ժամանցն ապահովելը այս գողտրիկ դրախտում գերազանց պայմաններ են ստեղծված նաև կենդանիների անվտագությունն ու հարմարավետությունն ապահովելու համար: