Պետությունը Հրազդանի ցեմենտի գործարանի և ՎՏԲ (Հայաստան) բանկի միջև պետք է միջնորդ դատավոր դառնա, այս մասին այսօր՝ սեպտեբերի 2-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Վերջինս նշեց, որ հարցի հաջող լուծումից է կախված մի գործարանի մի քանի հարյուր աշխատակիցների եկամուտը:

«Հրազդանի ցեմենտի գործարանը գազի դիմաց 1,5 մլն դոլար պարտք ունի: Վարկատու բանկն ասում է. տվեք պարտքը եւ հետո սկսեք աշխատել: Գործարանն այլ բան է առաջարկում. կսկսենք աշխատել եւ վաճառելով արտադրանքը՝ կմարենք պարտքը: Ինչպե՞ս լուծել հարցը: Ամենագործուն որոշումը կլինի կառավարության արբիտրաժը»-հայտարարեց Սաֆարյանը: