Լատվիայի վարչապետ Լայդմոթա Ստրաույուման հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` մեկնաբանելով, թե ինչու Վալերիան, Օլեգ Գազմանովն ու Կոբզոնը հայտվել են Լատվիայի պերսոնա նոն-գրատա ցուցակում և չեն կարողացել մասնակցել «Նոր ալիք» մրցույթին։
«Լատվիայի ԱԳՆ երկար ժամանակ հետեւել ու գնահատել է այս երգիչների քարոզարշավը, եւ դժվարացել հասկանալ, թե երբ են նրանք արտահայտել իրենց կարծիքը եւ երբ՝ պլանավորված քարոզարշավը։ Ես չեմ կարող հայտնել իմ կարծիքը, բայց ինձ ասել են, որ նրանք ունեն հստակ ծրագրավորված քարոզչական հոլովակներ»,-վարչապետի խոսքերը մեջբերել է Super.ru-ն։