Թուրքիայի Դիարբեքիրի նահանգում, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ռազմաբազայում վայրէջքի ժամանակ աղետի է ենթարկվել F-16 կործանիչը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Օդաչուն հասցրել է կատապուլտվել և ողջ է մնացել:
Նշենք նաև, որ ամերիկյան բազմաֆունկցիոնալ F-16 թեթեւ կործանիչը, շնորհիվ իր ունիվերսալ եւ համեմատաբար ոչ բարձր արժեքի, 4-րդ սերնդի ամենամասսայական կործանիչն է: Այն տարածված է սպառազինությունների միջազգային շուկայում: