Երևանում արագությունը սահմանափակող նշաններ կան միայն 5-6 դպրոցի մոտ: Այս մասին այսօր`  սեպտեմբերի 2-ին, լրագրողներին հայտարարել է վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Վերջինս նշել է, որ դրանք պետք է առկա լինեն յուրաքանչյուր դպրոցի մոտ, որոնք մոտ են ճանապարհին կամ այդ գոտում են գտնվում: «Մենք չենք հասկանում, թե ինչու մինչեւ այժմ չեն տեղադրել, սակայն պահանջելու ենք: Հիշեցնեմ, որ այդ նշաններն արագությունը պետք է սահմանափակեն մինչեւ 40 կմ/ժ»,-հավելել է Հովհաննիսյանը: