Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղղված հրավերը՝ Հայաստան այցելել 2015-ի ապրիլի 24-ին, քայլ է, որ Թուրքիային պատային իրավիճակի մեջ կդնի, և Հայաստանի համար դրական դրություն կստեղծի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ԱԺ-ում արտաքին քաղաքականության հարցերով փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը պարզաբանել է, որ եթե Էրդողանը ժամանի Հայաստան, դա խնդիր կլինի Թուրքիայի համար: Եթե այցելությունը չկայանա, դա կրկին խնդիր կլինի Անկարայի համար: «Եթե Թուրքիայի նախագահը գա Հայաստան, իր այցելությամբ կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Մարուքյանը: