Ամերիկացի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Ջենի Մաքքարթին ամուսնացել է դերասան և երգիչ Դոնի Ուոլբերգի հետ, գրում է Viva.ua-ը:

Աստղային զույգը միմյանց երդում է տվել Չիկագոյում անցած կիրակի: Հարսանեկան արարողությանը միայն ամենամոտ ընկերներն ու հարազատներ են ներկա եղել, իսկ Մարկ Ուոլբերգը՝ փեսացուի եղբայրը չի կարողացել մասնակցել հարսանիքին: