«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվիստները, որոնք գործում են Սիրիայում և Իրաքում, այսօր մահապատժի են ենթարկել ամերիկացի արդեն երկրորդ լրագրող Սթիվեն Սոթլոֆֆին: Վերջինիս մահապատժի ենթարկելու տեսանյութը տարածվել է համացանցում: Այսպիսով, ծայրահեղականները իրականացնում են իրենց այն խոստումը, որը տվել էին Ջեյմս Ֆոուլիի մահապատժի տեսանյութում. այն է` հաշվեհարդար տեսնել ամերիկացիների հետ, եթե Վաշինգտոնը չդադարեցնի պայքարն ահաբեկիչնեի դեմ: Այս մասին հայտնում է CNN-ը:
Իսլամիստների հրապարակած տեսանյութը ունեցել է «Երկրորդ ուղերձը՝ Օբամային», որում հատկապես ասում է լրագրողը, որ նա վճարում է կյանքով Օբամայի վարած քաղաքականության համար:
«Մենք միլիոններով դոլարներ և հազարավոր զինվորներ ենք կորցրել «Իսլամական պետության» դեմ պայքարելիս, և որտեղ են ամերիկացիների շահերը այս պատերազմի կրակը նորից վառելու հարցում: Հիշում եմ, որ տարիներ առաջ քաղաքացիներին ընտրությունների տանելու համար խոստանում էիք մեր զորքերը Իրաքից հանել: Իսկ հիմա դու, Օբամա′, ստիպում ես Մեզ` ամերիկացիներիս, մտնել բոցկլտացող կրակի մեջ»:
Տեսանյութում Սոթլոֆֆը հայտնվում է բանտարկյալի նարնջագույն զգեստով: Լրագրողին առևանգել էին Սիրիայի սահմանի մոտ՝ մեկ տարի առաջ:
Հիշեցնենք, որ ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլին, ում առևանգվել էին դեռևս 2012թ-ին, գլխատվել է սույն թ-ի օգոստոսի 19-ին: