ՀՀ Կենտրոնական բանկի` երեկ հրապարւսկած պաշ¬տոնական տվյալներից ակնհայտ է դաոնում, որ դրամի փլուզումը կանխվում է մեծածավալ արտարժույթային ինտերվենցիաների շնորհիվ: Հայաստանում դոլարի նկատմամբ պահանջարկը աճում է:
Խնդիրն այն է, որ անցած շաբաթ, ըստ պաշտոնական տվյալների, ֆոնդային բորսայում իրականացել է մոտ 25 միլիոն դոլարի գործարք, որից միայնք 21.5 միլիոն դոլարը Կենտրոնական բանկի իրականացրած ինտերվենցիան է: Ֆինանսական շուկայում` որպես դոլար վաճառող հանդես է գալիս հիմնականում Կենտրոնական բանկը, որը շուկայի պահանջարկը լրացնելու և դրամի «կայունություն» ապահովելու նպատակով վաճառքի է հանում մեր արտաքին պահուստներում եղած արտարժույթը: Երեկ, օրվա երկրորդ կեսին բանկերը մեկ դոլարի առքի գինը արդեն հասցրել էին մոտ 413.75 դրամի, բայց օրվա վերջին` առքի գինը մի փոքր նվազեց: Վաճառքի գինը երեկ երեկոյան 414-415 դրամ էր: Ընդամենը մեկ ամիս առաջ մեկ դոլարի առքի գինը 406 դրամ էր: Այլ կերպ ասած` միայն մեկ ամսվա ընթացքում դրամը արժեզրկվել է մոտ 2 տոկոսով: «Արժեզրկման նման տեմպի դեպքում առաջիկայում ականատես կլինենք ապրանքների զգալի թանկացման»,- եզրափակել էվ «Հայկական ժամանակ» թերթը: