Մրցունակության ինդեքսը գնահատում է քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու երկրների կարողությունը` որպես կանոն անհրաժեշտ է աշխատանքի արդյունավետության և ապրանքների ծառայությունների որակի մշտական բարձրացում:
Հայաստանն այս ցուցակում 85-րդ տեղն է զբաղեցրել, նշված է Համաշխարհային տնտեսական ֆորումի «Գլոբալ մրցունակություն 2014-2015» զեկույցում:
Առաջին և երկրորդ տեղերը պահպանել են Շվեյցարիան ու Սինգապուրը: Եռյակը եզրափակել է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Ֆինլանդիան, Գերմանիան, Ճապոնիան, Հոնկոնգը, Նիդեռլանդները, Մեծ Բրիտանիան և Շվեդիան:
Ռուսաստանը 53-րդն է, Վրաստանը՝ 69-րդը, Ադրբեջանը՝ 38-րդը, Թուրքիան՝ 45-րդը, Իրանը՝ 83-րդը: