Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին:
Հանդիպմանը քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերի միջև սերտ համագործակցությունը` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու Արցախի միջազգային ճանաչման գործում: