Լուի վան Գալը չի զղջում «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու համար: «Չեմ զղջում «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու մասին։ Գիտեի, որ հեշտ չի լինելու»,- նշել է Լուի վան Գալը ագլիական ակումբը գլխավորելու որոշման մասին խոսելիս: 

«Իրավիճակը սպասվածից ավելի ծանր չէ։ Իհարկե, կարող էի ավելի հեշտ տարբերակ ընտրել։ Եթե գնայի «Տոտենհեմ», ապա ավելի հեշտ կլիներ։ Սակայն որոշեցի ընտրել ամենաբարդ մարտահրավերը, որը կարող է լինել ֆուտբոլում»։

Ցանկանում էի գլխավորել Անգլիայի համար մեկ ակումբը, ոչ թե «Տոտենհեմը»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է tribalfootball.com-ը։