Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները հրադադարի համաձայնության են եկել: Այս մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին տեղեկացրել է նախագահի մամլո քարտուղարը:
«Այսօր հեռախոսազրույց ունեցան նախագահներ Պուտինն ու Պորոշենկոն: Նրանք կարծիքներով փոխանակվեցին և համաձայնության եկան, որ որոշակի քայլեր ձեռնարկեն Ուկրաինայի հարավ-արևելքում առկա փոխհրաձգության դադարեցման համար»:
Մոսկվան մի անգամ չէ, որ հայտարարել է, Ռուսաստանը կոնֆլիկտի կողմնակից չէ: Այդ մասին ՌԴ նախագահ Վ. Պուտինը հայտնել է Մինսկի հանդիպումից հետո. «Անկեղծ ասած, մենք չենք էլ կարող խոսել ինչ-որ պայմանավորվածություններից Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի միջև առկա: Դա մեր գործը չէ, այլ Ուկրաինայինը»: