Կարծես մեր քաղաքում պակասել են հետաքրքիր գույները և այն հեռացել է բնությունից: Իսկ բնության պակասը մարդու կյանքում կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: Բնությունն է սնում մարդուն, ուժ հաղորդում և մղում դեպի առաջ: Ցավոք, վերջին տարիներին մարդիկ սկսել են չգնահատել բնության ամբողջ հրաշքը և օգտակարությունը:
Հասկանալի է նաև, որ մարդկությունը զարգանում է արագ տեմպերով և հաճախ ուղղակի անհնար է դառնում ֆլորան և ֆաունան դիտարկել առաջին հորիզոնականում: Այս պատճառով յուրաքանչյուրս պետք է փորձի իր ուժերի հնարավորության չափով պահպանել բնությունը և գեղեցկացնել մեզ այդքան սիրելի և հարազատ Երևանը:
Ի ուրախություն երևանցիների պետք է ասենք, որ «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը համագործակցելով «Նոր տուն» ընկերության հետ կատարել է շատ հետաքրքիր քայլ, մոտեցնելով բնությունը քաղաքին: Այս անգամ ձեզ կզարմացնեն կենդանական աշխարհի ներկայացուցիչների տեսք ստացած ավտոբուսները, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է կենցաղային որևէ ապրանք:
Իսկ թե ինչ լուծումներով են ստացվել նման հետաքրքիր պատկերները դուք կարող եք տեսնել մեր կողմից ներկայացված ֆոտոշարքում: Նշենք նաև, որ այսպիսի յուրահատուկ դիզայն և լուծումներ մեքենաներին հաղորդվել են «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերության դիզայներների կողմից բացառապես անվճար:
Իսկ ընկերության գործունեության ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք միանալ իրենց ֆեյսբուքյան էջին: