Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 16-րդ հոդվածի 1-ին մաuը` այսօր` սեպտեմբերի 3-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայկ Հարությունյանը ազատվել է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից:
Իսկ Արթուր Օսիկյանը «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և «Քրեակատարողական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 16-րդ հոդվածի 1-ին մաuի համաձայն նշանակվել Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ: