Վերանորոգման աշխատանքների պատճառով Ադրբեջանը ժամանակավորապես դադարեցրել է գազամատակարարումը Ռուսաստան։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել են Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունից։
«Գազի արտահանումը Ռուսաստան դադարեցվել է Բաքու-Գուբա-Ռուսաստանի հետ սահման ավտոմոբիլային ճանապարհի մնացած հատվածի շինարարության, ինչպես նաև անմիջապես գազատրանսպորտային ենթակառուցվածքում վերանորոգման աշխատանքների պատճառով»,-նշել են ընկերությունում։
Ռուսաստան գազամատակարարման դադերացման այս դեպքը առաջինը չէր: Մեկ տարվա ընթացքում արդեն 2-րդ անգամ է, որ դադարեցվում է Ադրբեջանից Ռուսաստան գազամատակարարումը։ Նախորդ անգամ դա եղել էր հունվարին և վերականգնվել էր 2014թ. հունիսին՝ ավտոճանապարհի շինարարության պատճառով։
Իսկ այս անգամ գազամատակարարման վերականգնման ժամկետները դեռևս հայտնի չեն: