Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո, մինչև նոր կառավարության կազմի հրապարակումը, չեն բացառվում կառավարության կառուցվածքային վերափոխումներ: 

«Ժամանակ»-ը գրում է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ կարող են միավորվել ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը: Երկու գերատեսչությունների միավորումից հետո ոստիկանությունը կրկին կվերանվանվի Ներքին գործերի նախարարություն: