Վերջերս հայտնի դարձած «Իսլամական պետություն» տերորիստական խմբավորումը այսօր՝ սեպտեմբերի 3-ին, հրապարակված տեսանյութի մեջ սպառնացել է, որ իրենք պատրաստվում են ազատագրել «Չեչնիան» ու Կովկասը անհավատներից: Նրանք սպառնացել են նույնիսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Խմբավորման անդամները սպառնացել են նոր պատերազմ սկսել Կովկասում:
Զինյալներից մեկը մասնավորապես հայտարարում է. «Սա հաղորդագրություն է քեզ Վլադիմիր Պուտին: Սրանք քո ինքնաթիռներն են, որոնք դու ուղարկել ես Բաշարին, իսկ մենք Ալլահի կամքով կուղարկենք դրանք քեզ: Հիշի՛ր դրա մասին»:
Այս առընչությամբ Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը նույնպես սպառնացել է ոչնչացնել բոլորին, ովքեր կհամարձակվեն պատերազմ սկսել Չեչնիայում և Կովկասում:
Ներկայացնենք նաև տեսանյութը, որտեղ իսլամիստները սպառնում են պատերազմով: