Ի ուրախություն կամ ի տխրություն շատերի` դպրոցային շրջանը սկսվում է ամբաղջ աշխարհում: Բայց պետք չէ անուշադրության մատնել անև այն փաստը, որ շատ ու շատ վայրերում կամ տարբեր մարդկանց շրջանակներում կրթությունը կարող է լինել դժվար հասանելի: 

Աշխարհի տարբեր հատվածներում շատ ու շատ երեխաներ կարող են դիմել բավականին անկանխատեսելի և աներևակայելի քայլերի, միայն թե կարողանան ստանալ իրենց այդքան անհրաժեշտ կրթությունը, մինչդեռ մեզնից յուրաքանչյուրը կարող է ունենալ բոլոր հնարավորություները սովորելու և մասնագետ դառնալու համար:

Ձեզ ենք ներկայացնում մի ֆոտոշարք, որի միջոցով Դուք իրական պատկերացում կկազմեք այն բանի մասին, թե երեխաները որքան անհավանական և բարդ ճանապարհներ կարող են կտրել-անցնել կրթություն ստանալու համար` դրսևորելով նախանձելի վճռականություն: