Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Նուրի Շահինը, որ մինչմրցաշրջանային հանդիպումներից մեկի ժամանակ վնասվածք էր ստացել և վիրահատվել, շարունակում է ապաքինվել:
25-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ կվերադառնա նոյեմբեր ամսի սկզբին և ամբողջապես պատրաստ կլինի այդ ամսի 7-ին կայանալիք Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ հանդիպմանը, հայտնում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը:
Արդյունքում կիսապաշտպանը ստիպված կլինի բաց թողնել Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի կարևորագույն հանդիպումը «Բավարիայի» հետ: