«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի՝ դատավարության ժամանակ արած արտահայտություններից մեկը մեծ աղմուկ է հանել՝ ստիպելով փաստաբաններից մեկին դիմել Արդարադատության խորհուրդ:
««Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ կրթության և գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանի կնոջ և դատավոր Սարգիս Երիցյանի մոր՝ Կարինե Տիտանյանի գործով քաղաքացիական դատական նիստի ժամանակ Ափինյանն ասել է. «Ինչ եք կարծում, օրինակ՝ մի ՓԲԸ կարա աշխատանքային օրենսգրքով աշխատի, հա՞, իսկ մի այլ ՓԲԸ կարող է փաթթած ունենա, հա՞, ու ընդհանրապես օրենքից դուրս աշխատի, ո՞նց հասկանանք»: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ փաստաբանը դատավորի «փաթթած ունենա» խոսքի առթիվ դիմել է Արդարադատության խորհուրդ, կցելով նաև ձայնագրությունը: Սակայն դեռ որևէ պատասխան չի ստացվել»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: