«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

««Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանի՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի պաշտոնում նշանակմամբ լուծվում է նաև ոստիկանության պետի մեկ այլ տեղակալ՝ Գագիկ Համբարձումյանի հարցը:

Վերջինս, բացի ոստիկանության պետի տեղակալ լինելուց, նաև քննչական վարչության պետն է, բայց քննչական վարչությունը տեղափոխվում է Աղվան Հովսեփյանի ղեկավարած Քննչական պետական կոմիտե, և Համբարձումյանը ոստիկանությունում մնում է առանց ոլորտի:

Ասում են, որ ոչ Հովսեփյանն է ուզում, որ Համբարձումյանը դառնա իր տեղակալ, ոչ էլ Համբարձումյանն է ուզում հեռանալ ոստիկանությունից: Չի բացառվում, ուրեմն, որ Օսիկյանի տեղը ոստիկանության պետի նոր տեղակալ չնշանակվի, և Համբարձումյանը ստանձնի նրա գործառույթները: Առայժմ անորոշ է մնում ՔԿՎ նախկին պետ Հայկ Հարությունյանի ճակատագիրը: Ասում են, նա կարող է դառնալ ԱԽՔ»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: