«Հրապարակ» թերթը գրում է՝ Քոչարյանի 60-ամյակն իսկական փորձություն դարձավ իշխանական, ոչ իշխանական, ընդդիմադիր ուժերի համար: Ներքաղաքական հարցերի շուրջ «Հրապարակ» թերթը զրուցել է քաղաքական գործիչ, ՀԱԿ անդամ Երջանիկ Աբգարյանի հետ:

- Ստեղծված իրավիճակում, երբ ակնհայտ է, որ Քոչարյանի վերադարձի մասին երազող քաղաքական ուժեր կան ոչ իշխանական քառյակի մեջ, ճի՞շտ եք համարում ԲՀԿ-ի հետ համագործակցության շարունակությունը:

- Կարծում եմ, որ 4-ից գոնե երկու քաղաքական ուժեր արդեն բավարար հիմքեր ունեն վերանայելու իրենց հարաբերությունները ոչ միայն ԲՀԿ-ի, այլև ՀՅԴ-ի հետ: Վերջիններս մշտապես «սիստեմի» մեջ են, և ժամանակը ևս ցույց տվեց, որ նրանց պարզունակ «ոչ իշխանական» և «կառուցողական ընդդիմադիր» դիրքորոշումը ծառայում է միմիայն ղարաբաղյան կլանի շահերին: Քաղաքական համագործակցության փորձը մերժելի երևույթ չէ, բայց նրա գործնական արդյունքների հետ հաշվի չնստելը, կարծում եմ, ճիշտ չէ: Այսօր դա անելը քաղաքական առումով էլ ավելի նպատակահարմար է, քան սպասելը, որ վաղն իրենք բացահայտորեն սահմանազատվեն քեզնից:

- Ձեր ընդհանուր գնահատականը Քոչարյանի վերադարձի հնարավորության վերաբերյալ:

- Տեսականորեն դա անհնարին չէ, մանավանդ, երբ նկատի ենք առնում հայ հանրության ներկայիս գերպառակտվածությունը և «փորձված թանի» հենքի վրա Ռուսաստանից սպասվելիք խառնակչությունները: Այստեղ հարցը դեմ է առնում ազգային դավաճանին ու մարդասպանին նախագահական աթոռի վրա ևս մեկ անգամ հանդուրժելու և հայերի ազգային արժանապատվությունը ոտնատակ տալու լպիրշ փորձարարությանը, որոնք հայ իրականության մեջ աննախադեպ չեն եղել:

Մանրամաները կարդացեք թերթի այսօրվա համարում: