«168 ժամ» թերթը գրում է. «Մինչև երեկ հայտնի չէր՝ ինչ մակարդակով է Հայաստանը ներկայացվելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, քանի որ հասկանալի է՝ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում, ուսաստան-Արևմուտք, Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների լարվածության ֆոնին Ռուսաստանը, մեղմ ասած, չէր կարող դրական վերաբերվել նախագահական մակարդակով Հայաստանի մասնակցությանը գրեթե թշնամական հայտարարված կառույցի գագաթաժողովին։ Հաշվի առնելով նշված և մի շարք այլ հանգամանքներ՝ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին նույնիսկ անակնկալ կարելի է համարել։

Իսկ այսօր մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կարող են կայացվել կարևոր, չափազանց կարևոր որոշումներ, որոնք չեն կարող չառնչվել տարածաշրջանում ռուսական ռազմակայաններ ունեցող Հայաստանին։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: