Այսօր Կառավարության նիստի համապատասխան որոշմամբ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ազատեց զբաղեցրած պաշտոնը: Կառավարության մեկ այլ որոշման համաձայն Վահե Հակոբյանը նշանակվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ:
ԱՆդրանիկ Անդրեասյանը՝ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին պետը, օրեր առաջ իր դիմումի համաձայն ազատվել էր պաշտոնից: Մամուլում տարածել էր այն տեղեկատվությունը, թե Անդրեասյանի պաշտոնում նշանակվելու է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: