Օգոստոսի 27-ին Վանաձոր բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց ոստիկանության Բազումի բաժին: Բազուկի և կրծքավանդակի ծակած, կտրած, չթափանցող վերքերով բուժօգնության էր տեղափոխվել Տնտեսագիտական համալսարանի մի ուսանող:
Ոստիկանները մեկնեցին հիվանդանոց և զրուցեցին ուսանողի հետ: Ապագա տնտեսագետի հաշվենկատությամբ` երիտասարդը պատասխանեց, որ վնասվածքները ստացել է իրենց տան բակումբ ընկնելու հետևանքով:
Մանրամասները` տեսանյութում: