Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամենաընթերցվող մարզիկն է Թվիթերում: Դրա շնորհիվ «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկրի անունն նորից ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, փոխանցում է պորտուգալական A Bola-ն:
Այս պահին Ռոնալդուի թվիթերյան էջն ունի 29,5 միլիոն բաժանորդ: Մի քանի տարի առաջ Ռոնալդուն ընդգրկվել էր Գինեսի ռեկորդների գրքում` այն ժամանակ որպես աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստ: