Վրաստանն այն հինգ երկրների թվում է, որոնք պետք է «ոսկե քարտ» ստանան, այդ մասին լրագրողներին հայտնել է եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերի պետական նախարար Ալեքսի Պետրիաշվիլին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենի և Վրաստանի ղեկավար Գեորգի Մարգվելաշվիլիի հանդիպման ավարտից հետո, փոխանցում է «Գրուզիա Օնլայնը»։
«Հորդանանը, Վրաստանը, Շվեդիան, Ֆինլանդիան, Ավստրալիան արդեն որոշված են որպես ՆԱՏՕ-ի հետ ամենահամատեղելի գործընկերներ։ Դրանից բացի, նրանք մեծ ավանդ են ներդրել միջազգային խաղաղարարական գործողություններում»,- նշում է պետնախարարը։