Երգչուհի Անասթեյշա Gay Times-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Քիմ Քարդաշյանի և Քանիե Ուեսթի մասին։

Այն հարցին, թե աստղերից ով է իրեն ամենից շատ նյարդայնացում, 45-ամյա երգչուհին պատասխանել է.

«Դժվար հարց է, բայց կասեմ՝ Քիմն ու Քանիեն։ Նրան ոչ թե երկու մարդ են, այլ մեկ։ Մեկն առանց մյուսի չես կարող պատկերացնել։ Ո՞վ կարող էր չիմանալ նրանց հարսանիքի մասին։ Քիմն ամենուր է։ Դե լավ, եթե նրանք իրար սիրում են, ապա հիանալի է, թող սիրեն, բայց այդքան գումար կարելի էր շատ ավելի օգտակար բաների վրա ծախսել։ Կարել էր օգնել աշխարհին, որի ամեն մի ծայրում կամ պատերազմ, կամ աղքատություն է»։