«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը «իրենով է արել» Երևանի «Արմենիա» բժշկական հիվանդանոցի 70 տոկոսը: Ըստ այդմ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանին պատկանող մասնաբաժինը ևս Ղուկասյանը գնել է: Միայն 30 տոկոսն է շարունակում տիրապետել հիվանդանոցի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը:

Զրուցեցինք ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ՝ պարզելու, թե ինչու է հիվանդանոցի՝ իրեն պատկանող մասնաբաժինն այժմ հայտնվել նախկին ԼՂՀ նախագահի ձեռքում: Պատգամավորը հերքեց, որ ինքը հիվանդանոցում բաժնեմաս է ունեցել. «Եթե բաժնեմաս ունենայի՝ շատ լավ կլիներ: Ոչ Արկադի Ղուկասյանն այնտեղ մասնաբաժին ունի, և ոչ էլ Գագիկ Ջհանգիրյանը, ամբողջը սեփականության իրավունքով պատկանում է հիվանդանոցի սեփականատեր Գրիգոր Գրիգորյանին»:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: