«Հրապարակ» թերթը գրում է. «ԼՂՀ-ում տոները միանման են անցնում: Շուշիի գրավման օրը կլինի, թե Վազգեն Սարգսյանի ծնունդը, թե ԼՂՀ անկախության օրը: Ստեփանակերտում պաշտոնական արարողություններ են, զոհվածների շիրիմներին ծաղկեպսակներով այցեր, համերգային ծրագիր: Այս անգամ էլ՝ սեպտեմբերի 2-ին, ամեն ինչ նույնն էր: Անկախությունը հռչակած, բայց անգամ իր հարազատ Հայաստանի կողմից պաշտոնապես չճանաչված Արցախի մայրաքաղաքում միայն շնորհավորական խոսքեր էին հնչում, ուղերձներ էին բարձրաձայնվում կայացած պետականության, հարևան Ադրբեջանից ավելի զարգացած դեմոկրատիա և զարգացող տնտեսություն ունենալու մասին: Բայց այսօր սեպտեմբերի 5-ն է, և կարելի է անդրադառնալ Արցախի ժողովրդի կյանքի իրողություններին, որոնց թե Հայաստանում, թե Արցախում մեծ զգուշավորությամբ են անդրադառնում:

Կիսապատերազմական այս երկրամասում չկան ընդդիմադիր թերթեր, քաղաքացիական պայքարի բովում թրծված իրավապաշտպաններ, անկախ փաստաբաններ: Շուշվա բերդի աշխատողները կարող են մարդ ծեծել դատարանի դահլիճում, իսկ դատավորն իրեն չտեսնելու դնի: Այդ բերդի դատապարտյալները երազել անգամ չեն կարող, որ իրենց մոտ լրագրող կգա: Շուշվա բերդը մինչ օրս ոստիկանության ենթակայության տակ է, թեև այստեղ սկսել են մտածել ավելի քաղաքակիրթ համակարգի անցնելու և կալանավայրն արդարադատության համակարգին փոխանցելու մասին:

Մանրամասները թերթի այսօրվա համարում: