Ուելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանական գերատեսչությունների 52 ղեկավարների ձևաչափով հանդիպմանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:
Նիստի ժամանակ մեկնարկեց ՆԱՏՕ-ի և գործըկեր պետությունների միջև «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնությունը, որը համագործակցության առկա մեխանիզմների համադրման ու ներդաշնակեցման միջոցով միտված է պաշտպանական բարեփոխումների, պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության և ուսումնական ու մարտական պատրաստության գործընթացները անվտանգության աջակցության միջազգային առաքելություններին լավագույնս նպատակաուղղելուն:
Նիստի մասնակիցներին ուղղված իր խոսքում նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը դիտարկում է մեկնարկած նախաձեռնությունը որպես վստահության ամրապնդման յուրօրինակ միջոց, որը նաև կնպաստի Հարավային Կովկասի և մերձակա տարածաշրջաններում առկա լարվածության մեղմմանը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					