Այսօր հարազատներն ու գործընկերներն իրենց վերջին հրաժեշտը կտան ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինին: Արարողությունը տեղի կունենա գործակալության շենքում:
Լրագրողին կհուղարկավորեն «Տրոեկուրովսկի» գերեզմանատանը, այն լրագրողների կողքին, ովքեր նույնպես զոհվել են այս ամռանը Ուկրաինայում՝ այդ թվում առաջին ալիքի հեռուստալրագրողը, այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:
Գործակալության դիմաց փակցված է լրագրողի նկարը պատված ծաղկեպսակներով և զանազան ծաղիկներով: Զուբոեվսկի հրապարկում այս պահին դեռ ցուցադրվում է Անդրեյ Ստենինի նկարներից պատրաստված ցուցահանդեսը:
Ներսում երեք էկրաններից երկուսում ցուցադրվում են ֆոտոլրագրողի այն նկարները, որոնք նա նկարել է պատերազմների ժամանակ, իսկ երրորդ էկրանին հենց ինքն է նկարահանումների ժամանակ: Փակ դագաղի մեջ լրագրողի դիակի հետ մեկտեղ դրված է նաև նրա լուսանկարչական ապարատը: